Ժամանակին լավ են ապրել, հիմա էլ թող տանեն-բերեն. պատգամավորը՝ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով: Մի քանի ժամ հետոՌուբեն Հայրապետյանը ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարել էր. «Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որմեր տանից հանել են СУ-35 տանկ, БТР, БМП, չեմ հիշում՝ էլ ինչ, եւ մի քանի օր առաջ, երբ որ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսումու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսումու դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է»:

Այնուհետեւ Հայրապետյանը շարունակել էր. «Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ էր էս ամենը կատարվել: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չենհասկանում, որ իմ տեսակին նման ձեւովչեն կարող վախեցնել: Առհասարակ,մեր տեսակն է ուրիշ, եւ, բացի դրանից, նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովո՛ւրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ՝ պարզելու համար, թե ընդդիմությունն ինչ դիրքորոշում ունի՝ ոստիկանության կատարած քայլերի ու Ռուբեն Հայրապետյանի հայտարարության հետ կապված:

-Պարո՛ն Ստեփանյան, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Բայց, կարծես թե, ոստիկանության ահազանգը կեղծ էր,ուկրկին որակվեց՝ ոստիկանության աշխատանքները շոու էին. համակարծի՞ք եք:

-Ոստիկանության գործառույթը նաեւ դա է: Ես չգիտեմ, թե ինչի համար են բերման ենթարկել, զենք-զինամթերք են ասում, դրա կասկածանքով է եղել: Երեւի օպերատիվ տվյալներ են ստացել, դրա հիման վրա են բերման ենթարկել, ինֆորմացիային իրենք են տիրապետում, իրենք են բերել:

-Նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ներկայիս իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իրենց, եւ գրեթե բոլոր նման միջոցառումները իրականացվում են այդ համատեքստում: Համակարծի՞ք եք:

-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես չեմ կարող ասել, թե ընգել են իրենց հետեւից. եթե ժամանակին ինչ-որ հեղինակություններ են եղել կամ ենթամշակույթ են կրել, գողական են, այսպես, թե այնպես, հնարավոր է՝ դրանք շարունակական բաներ լինեն,նման ինֆորմացիաները շատ լինեն: Դրանք օպերատիվ ծառայությունն է, որը իրականացնում են իրենք, հո ժողովրդին ամեն ինչի մասին տեղյակ չե՞ն պահի: Օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա են մարդկանց բերման ենթարկում: Հա, ինքը կարող է օրինական զենք ունենալ,ես էլ ունեմ պարգեւատրված զենք: Գուցեիր անվտանգության համար է, թե ինչ է ստացել, ումից է ստացել, չենք կարող դա ասել. եթե ստուգել են,տեսել են՝ օրինական է, դա արդեն այլ բան է: Կարծում եմ՝ սա հետապնդում համարել պետք չի: Հեղափոխությունից արդեն մի քանի տարի է անցել,ունոր է սկսվելՌուբեն Հայրապետյանի հետ կապված ինչ-որստուգում. եթե անեին,հենց սկզբում էլ մի բան կանեին.ՀՖՖ-ի նախագահ էր եւ այլն:

-Սա հետապնդում չե՞ք համարում:

-Իրենք են ամեն ինչը հետապնդում համարում, անձնական ինչ-որ բաներ են փնտրում:

-Հայրապետյանը սպառնացել է նաեւ, որ մի գեղեցիկ օր ինքն է «փռելու» ասֆալտին իշխանություններին եւ իր ոտքերն է մաքրելու նրանց վրա:

-Դե, գիտեք ոնց, ես չեմ ընդունում նման հայտարարությունները, դե, իրեն ճանաչում եմ, կարող է պահի տակ իր ամբիցիաներից ելնելով է նման բան հայտարարել, բնավորություն է, կարծում եմ՝ պահի տակ է նման բան հայտարարել, կարծում եմ՝ հետագայում կփոշմանի այդ հայտարարության համար: Կասի, որ պահի տակ եմ դա արտահայտվել: Պետք է հասկանալ, որ ոստիկանությունն իր գործառույթներն է իրականացնում, չգիտեմ՝ ինչքանով է կարողանում անի, բայց օպերատիվ տեղեկություն է ստացել, արել է: Առաջ օլիգարխներ կային, իրենց թիկնազորներով էին, հիմա պետք է հասկանալ՝ ինչ, ոնց եւ այլն: Իշխանության գործառույթն է նաեւ ապօրինի բաներ գտնելնու կանխելը. օպերատիվ ծառայությունն է:

-Բայց ոստիկանության աշխատանքից դժգոհ է նաեւ իշխանությունը, նույնիսկ հայտարարվում է, որ այդ ամենը շոու է, որն իրականցվում է ոստիկանության կողմից: Դուք կարծում եք, որշոու չէ՞:

-Դե, գիտեք ինչ, մարդիկ բերման են ենթարկվում, հետո հանգամանքները պարզվում են, շոու ասել, չգիտեմ, օպերատիվ ծառայություն է իրականացվում: Դե, գիտեք ինչ, կարան իրենց մարդիկ պահելու, չվարկաբեկվելու համար ասեն՝ շոու են անում: Էդքան նախորդ իշխանությունների հետ աշխատել են, լավ են զգացել, թող մի քիչ էլ իրենց բերման ենթարկեն, ի՞նչ է եղել որ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս