Որքան գումար է ծախսել Երևանի քաղաքապետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ փետրվարի 21-ը տեղի կունենան «Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները:

Նշենք, որ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրով նախատեսված եւ իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալները:

Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի՝ 2019 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 75 մլրդ 30 մլն դրամ՝ ծրագրված (ճշտված) 86,4 մլրդ դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.8 տոկոս:

Ընդ որում, Երեւանի 2019 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,3 մլրդ դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է ավելի քան 75 մլրդ դրամ՝ ապահովելով 88.9 տոկոս կատարողական:

Պարզվում է, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2018 թվականի համապատասխան ցուցանիշից 3,5 մլրդ դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 66,7 մլրդ դրամի ծախս:

Ըստ քաղաքապետարանի՝ նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, որոշ ծրագրերի, ինչպես նաեւ պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ:




Լրահոս