Ինչքան հեռու եմ մնում էնքան… Ալավերդու նախկին քաղաքապետը՝ դանակահարության լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի  հունվար ամսին վիճաբանություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Կարեն Փարեզումյանի և 41-ամյա Երվանդ Խաչատրյանի միջև։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշենք, որ Կարեն Փարեզումյանը Ալավերդու նախկին քաղաքապետն է, ով ներկայումս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Թումանյան» մասնաճյուղի տնօրենն է, իսկ Երվանդ Խաչատրյանն աշխատում է «Թեղուտ» ՓԲԸ-ում։

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հետ, ով կտրուկ հերքեց իրեն դանակահարելու մասին լուրերը:

«Շատ լավ եմ ինձ զգում, հիմա էլ ղեկին եմ: Ի՞նչ դանակահարություն, ի՞նչ վիճաբանություն: Ինչքան հեռու եմ մնում էնքան… Ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Կարեն Փարեմուզյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս