ՖՈՏՈ. Ուհանում մարզադաշտերը վերածվել են հիվանդանոցների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 73-ով և հասել 563-ի։ Ինչպես հաղորդել է երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փետրվարի 5-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակվածների թիվը 28 հազար 18 է, նրանցից 3 հազար 859-ի վիճակը ծանր է, իսկ 1153 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։

Հիշեցնենք, որ 2019-nCoV կորոնավիրուսի աղբյուր է համարվում Ուհանի շուկայի ծովամթերքը. հենց դրանցից են վարակվել առաջին պացիենտները: Քաղաքում աղետալի իրավիճակ է ստեղծվել: Չնայած այն հանգամանքին, որ Ուհանում հիվանդանոց է կառուցվել 10 օրում, բայց հիվանդների թիվն այնքան արագ է աճում, որ չեն կարողանում նրանց տեղավորել հիվանդանոցներում: Իշխանությունները որոշել են մարզադաշտերն ու ցուցահանդեսային կենտրոնները նույնպես վերածել հիվանդանոցների:




Լրահոս