Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսը պատմում է այն մասին, ինչպես կարելի է ծխողներին օգնել հրաժարվել սիգարետից, համեմատում է IQOS-ն արևային էներգակայանների հետ ու մեկնաբանում՝ ինչու են պետական գործիչները վերջերս ոչ ռացիոնալ պահվածք դրսևորում ծխախոտային արդյունաբերության նկատմամբ
Ուկրաինական «Ֆոկուս» լրատվականի լրագրող Եվգենի Գորդեյչիկը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում զրուցել է ծխախոտային շուկան հեղափոխող Ֆիլիպ Մորրիս ընկերության ղեկավարի հետ։ Մանհամասները՝ ստորև։
Երբ իմացա, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կարողանալու եմ հարցազրույց վերցնել Ֆիլիպ Մորրիս ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսից, ոգևորվեցի։ Հետսովետական երկրի լրագրողը հազվադեպ է հնարավորություն ունենում շփվել աշխարհի 100 ամենախոշոր ընկերություններից մեկի ղեկավարի հետ։ Բայց սա միակ պատճառը չէ։ Որպես մոլի ծխողի (և այս արտահայտությունը կարելի է համարել շահերի բախման նախազգուշացում), ինձ շատ է հետաքրքրում ծխախոտային շուկայի ապագան։ Հատկապես BBC-ի եթերում Կալանցոպուլոսի կատարած վերջին հայտարարությունից հետո այն մասին, որ ընկերությունը նպատակ ունի սիգարետը փոխարինել այլընտրանքային արտադրանքով՝ IQOS թութունի տաքացման համակարգով ու նիկոտինի մատակարարման այլ համակարգերով։
Սիգարետի գնի բարձրացմանն ու հանրային վայրերում սիգարետ ծխելու արգելքի աճին զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում աշխարհը։ Միևնույն ժամանակ, ծխողների քանակն աշխարհում կտրուկ չի նվազում։ Ինչպե՞ս լուծել այս խնդիրը։ Այս առումով Անդրե Կալանցոպուլոսին արդարացիորեն կարելի է անվանել ծխողների կյանքը փոխող մարդ։ Թերևս, ոչ միայն ծխողների։
Անդրե, մի քանի տարի առաջ դուք լավատեսորեն հայտարարում էիք, որ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը շուտով կկարողանան լիարժեք մրցակցություն ապահովել սիգարետին։ Արդյո՞ք ձեր երազանքը կատարվում է։
Կարծում եմ, մենք լավ առաջխաղացում ենք արձանագրել։ Կարող էինք ավելի արագ էլ առաջ շարժվել, եթե կարգավորող մարմիններից էլ աջակցություն ստանայինք։ Այսօր IQOS-ը ներկայացված է աշխարհի 51 երկրներում՝ չնայած մի քանի տարի առաջ այն առկա էր ընդամենը 19 երկրում։ Ընդհանուր առմամբ, մեր հաշվարկը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում կա IQOS-ի 12 միլիոն օգտատեր։ Ճապոնիայում, օրինակ, արդեն այսօր նիկոտին մատակարարող սարքերը կազմում են շուկայի 25%-ը։ Սա կարելի է անվանել հանրային առողջապահության ամենամեծ նվաճումը ծխախոտի օգտագործման ողջ պատմության մեջ։
Մենք ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունից (US FDA) ստացել ենք IQOS-ի գիտական գնահատման արդյունքները։ Արտադրանքը թույլատրված է օգտագործել ԱՄՆ-ում, ու սա ևս մեկ հաջողություն է։ ԱՄՆ-ն նշանակալի շուկա է։ Ցանկացած արտադրանքի հաջողությունն ամերիկյան շուկայում այն ավելի ընդունելի է դարձնում արևմտյան այլ երկրներում։ Նույն տրամաբանությամբ էլ Ճապոնիան նորաձևության թելադրող է Ասիայում։ Եվ այն, որ IQOS-ն այժմ ներկայացված է այդ երկրներում, նախադրյալներ է ստեղծում ապագայում ապրանքանիշի աշխարհագրության ընդլայնման համար։
Բացի դրանից, շատ կարևոր է FDA-ի կողմից ԱՄՆ շուկայում IQOS-ն առաջխաղացնելու թույլտվության փաստն ինքնին։ Նիկոտին մատակարարող սարքերի բոլոր արտադրողները հավակնում են ստանալ FDA-ից կանաչ լույս ստանալ, բայց բոլորի մոտ չէ, որ ստացվում է։ ԱՄՆ-ում արտադրանքը վաճառելու թույլտվություն ստանալը շատ լուրջ գործընթաց է։ Պարզ օրինակ․ երբ շուկայում IQOS-ի նոր տարբերակ է հայտնվում, անհրաժեշտ է նորից ներկայացնել բոլոր տվյալները FDA-ին, անգամ եթե փոփոխությունները հիմնականում վերաբերում են սարքի արտաքին տեսքին։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում հիմա ներկայացված է սարքի այն մոդելը, որից այլ երկրների օգտատերեր օգտվում էին դեռևս 3 տարի առաջ։
Ի թիվս այլ բաների, ԱՄՆ-ն ինչ-որ առումով առաջատար է նիկոտին մատակարարող էլեկտրոնային սարքերը կարգավորելու առումով: Երկրի ղեկավարությունն ունի հստակ քաղաքական դիրքորոշում, որի համաձայն ՝ այլընտրանքային ապրանքները պետք է ներկայացված լինեն շուկայում, որպեսզի ապագայում մարդիկ հնարավորություն ունենան սիգարետից հրաժարվել։ Երկրում կան նիկոտինային սարքերի շուկա մտցնելու ու հետագա շրջանառությունը վերահսկելու հստակ և հասկանալի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս սարքերը օգտագործել նպատակային՝ նվազագույնին հասցնելով ոչ նպատակային օգտագործումը, օրինակ՝ դեռահասների կողմից:
Սա շատ կարևոր նախադեպ է այն առումով, որ ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են հասկանալ շուկայում այընտրանքային սարքերի առկայության անհրաժեշտությունը և այն, որ նման արտադրատեսակները կարող են դառնալ սիգարետ ծխելու հիմնական սահմանափողը: Ընդ որում, տարբեր երկրների կառավարություններ դեռևս չունեն միասնական դիրքորոշում նիկոտին մատակարարող սարքերի հասանելիության առումով: Իմ կարծիքով, դա այդքան էլ ռացիոնալ չէ։
Ի դեպ, ինչու՞ եք այդքան հաճախակի թարմացնում IQOS սարքը: Վերջին մի քանի տարվա ընթացքում սարքի թողարկվել է սարքի արդեն երրորդ սերունդը: Սա հիշեցնում է «Դետրոյթի ոսկեդարը» 1970-ականներին, երբ ավտոմոբիլային արտադրողներն ամեն տարի փոխում էին իրենց մեքենաների արտաքին տեսքը:
— IQOS-ի գոլորշու բաղադրությունն անփոփոխ է մնացել, և սա ամենակարևորն է։ Ինչ վերաբերում է թութունը տաքացնող սարքին, երբ ստեղծում էինք առաջին IQOS-ը, ստիպված էինք շատ աշխատել, որպեսզի սարքը պարզ ու հասանելի լինի օգտագործման մեջ։Կային նաև թերություններ․ երբեմն խափանումներ էին լինում։ Սարքի նոր տարբերակներն ավելի հեշտ են օգտագործման մեջ ու ավելի հուսալի։
Ընդհանուր առմամբ, կատարելությունը սահմաններ չունի։ Ֆիլիպ Մորրիսին պատկանում է ոչ միայն IQOS-ը ստեղծելիս կիրառված heat-not-burn թութունի տաքացման տեխնոլոգիան, այլև նիկոտին մատակարարող այլ էլեկտրոնային սարքերի՝ օրինակ, վեյփի տեխնոլոգիաներ։ Որպեսզի սիգարետ ծխողին օգնենք այլընտրանք օգտագործել, պետք է հնարավորինս լայն ընտրություն առաջարկել նրան։
«Նիկոտինը կախվածություն է առաջացնում։ Սակայն օրգանիզմի վրա նիկոտինի ազդեցության վերաբերյալ մենք հիմնականում կարծիք ենք կազմում սիգարետի վնասի մասին վկայող հետազոտություններից»
Անվստահության ճգնաժամ
ԱՄՆ-ում մարիխուանայի յուղով օգտագործած 30-ից ավելի վեյփերների մահից հետո գնալով աճում է անվստահությունը նիկոտինի մատակարարման բոլոր սարքերի հանդեպ։ Արդյո՞ք չեք վախենում, որ այդ անվստահությունը խաչ կքաշի աշխարհում IQOS-ի առկայությունն ավելացնելու ձեր պլանների վրա։
-Կարճ պատասխան․ պետության վերահսկողության ներքո որակական ցուցանիշներին համապատասխան արտադրված վեյփերը սիգարետի համեմատ ավելի քիչ վնասակար այլընտրանք են։ Ճիշտ այնպես, ինչպես և IQOS-ը։ Բավարար է նայել թունաբանական ու քաղցկեղածին արտանետմների ցուցանիշներին։ IQOS-ի գոլորշու մեջ վնասակար նյութերը միջինում 95%-ով ավելի քիչ են, քան սիգարետի ծխի մեջ, իսկ վեյփի գոլորշու մեջ՝ մինչև 99% ավելի քիչ։ Ի վերջո, ցանկացած ոք, ով վեյփ է օգտագործել, կպատմի այսպես կոչված սիգարետի էֆեկտի պակասի մասին (կոկորդում ծխի ու խեժի առաջացրած քերոց)։
Վեյփերը շուկայում առկա են 12 տարուց ավելի։ Միայն ԱՄՆ-ում անընդհատ կամ առիթից առիթ վեյփ է օգտոգործում 11 միլիոն մարդ։ Այս ընթացքում ոչ մի ողբերգական դեպք չի եղել։ Ինչ կատարվեց վերջերս․ ինչ-որ մեկը որոշեց վեյփի մեջ մարիխուանայի յուղ լցնել ու օգտագործել։ Եթե փորձենք շատ պարզ բացատրել, մարիխուանայի յուղը խցանում էր թոքերը, քանի որ դրանք ընդունակ չեն յուղը լուծել (քայքայել)։ Այդ պատճառով արձանագրվեցին մահվան դեպքեր։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ամերիկյան կենտրոնը երկար ժամանակ ուսումնասիրել է մարիխուանայի յուղով լցոնած վեյփ օգտագործելու դեպքերը։ Իշխանություններն այն եզրահանգման են եկել, որ այս դեպքերը ոչ մի կապ չունեն նիկոտին պարունակող վեյփերի հետ։
Իհարկե, միշտ էլ կգտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր անում են հայտարարություններ՝ մինչև վերջ չհասկանալով դրանց բուն էությունը, քանի որ իրենց խնդիրը անխտիր ամեն ինչին արձագանքելն է։ Այդ իսկ պատճառով ԱՄՆում հիմա կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր առաջ վեյփ էին օգտագործում, իսկ հիմա վերադարձել են սիգարետ ծխելուն։ Դա Եվրոպայում էլ է զգացվում։ Ուսումնասիրել եմ Ֆրանսիայի վիճակագրությունը։ Հարցվածների 70%-ը թյուր կարծիք ունեն, որ էլեկտրոնային սիգարետի օգտագործումը նույնքան վնասակար է, որքան սիգարետ ծխելը։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը բացառրեց, որ խոսքն այլ բանի մասին է։ Բայց մարդիկ ավելի շատ հույզերին են արձագանքում, քան փաստերին։
Տարեցտարի աճում է կարգավորողների գործադրած ճնշումը ծխախոտային բիզնեսի վրա։ Էլեկտրոնային սարքերն էլ բացառություն չեն։ Ըստ ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի այլընտրանքային արտադրատեսակների կարգավորումը։
Իմ համոզմամբ, պետությունը պետք է առաջնորդվի նիկոտին պարունակող արտադրատեսակների տարանջատման սկզբունքով՝ հիմնվելով արտադրանքի վնասակարության կամ վնասի աստիճանն իջեցնելու ներուժի վրա։ Սա կարգավորման դասական տարբերակ է։ Պարզ օրինակ է այլընտրանքային էներգետիկան։ Եթե մենք ուզում ենք նավթի ու ածուխի օգտագործումը, ապա պիտի խթանենք արևային և հողմային էլեկտրակայանների զարգացումը: Դրանք նույնպես զերծ չեն ռիսկերից․ արևային վահանակներ և հողմաղացներ արտադրելու համար ինչ-որ մեկը ստիպված է հանքանյութեր արդյունահանել, կառուցել դրանք, հետո էլ շահագործումից հանել։ Գոյություն չունի շրջակա միջավայրի համար բոլորովին անվնաս արտադրանք։ Նույն տրամաբանությամբ գոյություն չունի առողջության համար բոլորովին անվնաս նիկոտին պարունակող արտադրանք։
Այնուամենայնիվ, արևային վահանակներն ավելի քիչ վնաս են հասցնում, քան ածուխը, ուստի կառավարություններն աջակցում են «կանաչ» էներգիային անցում կատարելը՝ ավելի ցածր հարկերի ու խթանող սակագների միջոցով: Նույն տրամաբանությունը կիրառելի է նաև նիկոտին պարունակող արտադրանքի նկատմամբ: Արտադրանքը պետք է տարանջատել՝ ելնելով առողջության վրա դրանց ազդեցությունից, և ոչ թե պնդել, որ նիկոտին պարունակող բոլոր ապրանքները նույնն են: Նման տարբերակումը պետք է տեսանելի լինի ինչպես հարկերի, այնպես էլ հարկաբյուջետային խթանման համատեքստում։ Օրինակ, կարելի է օգտագործել քվոտաների տարբերակը, որենք կխթանեն արտադրողներին նորարարության, իսկ սպառողներին` սիգարետից հրաժարվելուն՝ անցում կատարելով նիկոտինի մատակարարման սարքերի օգտագործմանը։