Փոփոխություն՝ «Viva 9500» սակագնային պլանի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. փետրվարի 11-ից «Viva 9500» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում տրամադրվող 38 000 ՄԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, ինտերնետից օգտվելու համար բաժանորդի հաշվեկշռին առնվազն 150 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով կակտիվանա 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի կլինի ակտիվացման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում:

«Viva 9500» կանխավճարային սակագնային պլանի տրամադրման մյուս պայմանները մնում են անփոփոխ:

2020թ. փետրվարի 11-ից սկսած նաև կարխիվացվի «BIT Flex» ծառայությունը և այլևս հասանելի չի լինի ակտիվացման համար: Ծառայությունն արդեն ակտիվացրած բաժանորդները կշարունակեն օգտվել դրանից գործող պայմաններով:

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ




Լրահոս