Խնդիրներ Իջեւանի թիվ 3 և Զորականի դպրոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում հրապարակում է եղել, որ Իջեւան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանը, որըֆիզկուլտուրա է դասավանդում, սակայն չունի մանկավարժական կրթություն, վիճել է իր դպրոցի աշակերտներից մեկի ծնողի հետ եւ կոտրել վերջինիս դունչը, աշակերտները վախենում են հաճախել Հրայր Պողոսյանի վարած դասերին: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ ինքն այդ հրապարակման կապակցությամբ զրույց է ունեցել Հրայր Պողոսյանի հետ, որը ժխտել է աշակերտներից մեկի ծնողի դունչը ջարդելու մասին տեղեկությունը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» խորագրի ներքո տեղադրված է մարզպետ Հայկ Չոբանյանի հունվարի 29-ի որոշումը, որով Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները մինչեւ մրցույթով դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը դրվել են Նարինե Աթաբեկյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը Մանե Ղազումյանին հարցրեց, թե դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապ ունի արդյոք վերջինիս կողմից աշակերտի ծնողի դունչը կոտրելու հետ:

Մ. Ղազումյանն ասաց, որ Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապված է այն բանի հետ, որ լրացել է նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը. դպրոցների օրինակելի նոր կանոնադրությամբ՝ տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում այդ դպրոցի տնօրենի տեղակալներից մեկը, ով դպրոցի կառավարման խորհրդի անդամ չէ: Ինչո՞ւ Հ.Պողոսյանի աշխատանքայինպայմանագիրըլուծելու՝ մարզպետի որոշումը տեղադրված չէ Տավուշի մարզպետարանի ինտերնետային էջում. այդ հարցին Մանե Ղազումյանը չկարողացավ պատասխանել:

Խնդիրներ կան նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի դպրոցում:

Այդ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանը փետրվարի 3-ին զանգահարեց «Ժողովուրդ»օրաթերթի թղթակցին, դժգոհեց, որ վերջինս իր հրապարակումներում շատ է տեղ տալիս այդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ներկայումս աշխատանքից ազատված Արեւիկ Բաղիրյանի վկայություններին, եւ հայտնեց, որ ինքը դիմում է գրել պաշտոնից ազատվելու մասին:

Ս. Խոջոյանին հարցրինք պաշտոնից ինքնակամ ազատվելու պատճառը, նա ասաց, որ իր նյարդերը այլեւս չեն դիմանում:

Մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատարից հետաքրքրվեցնք Զորականի դպրոցի երկարամյա տնօրենի հրաժարականի մասին: Մ.Ղազումյանն ասաց, որ այդ դիմումին, սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ընթացք կտրվի, նաեւ հավելեց, որ Զորականիմիջնակարգդպրոցումխնդիրներկան, իրենք փորձելու են դրանք ինչ-որ կերպ կարգավորել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս