Որ երկրից որքան օգնություն է ուղարկվել Հայաստան. Չինաստանը նվազեցրել է քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլ երկրներից դեպի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ անցած տարվա ընթացքում, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 110 մլն 860 հազար 500 դոլարի օգնություն: Նկատենք, որ 2018 թվականին Հայաստան ստացվել է 90 մլն 195 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ մարդասիրական օգնություն Հայաստանին ուղարկել են: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 27 մլն 264 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 602 հազար 700 դոլարի չափով:

Ֆրանսիայից 2018 թվականի ընթացքում Հայաստան եկել է 657 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն:

Անցած տարի Հայաստանը Շվեցարիայից 10 մլն 410 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, մինչդեռ 2018 թվականին Շվեյցարիայից ՀՀ մտել է 13 մլն 470 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ԱՊՀ երկրներից Հայաստանը 213 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, որից 39 հազար դոլարը՝ Ուկրաինայից: Ռուսաստանից անցած տարի եկել է 174 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն,մինչդեռ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան մտել է 1 մլն 605 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել`3 մլն 100 հազար դոլարի չափով, որը, ի դեպ, 2018 համեմատ, պակասել է:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության չափը. եթե անցած տարի Հայաստան Չինաստանից եկել է 2 մլն 425 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա 2018-ին այն կազմել է 19 մլն 638 հազար դոլար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս