ՖՈՏՈ.ՎԻԴԵՈ. Ովքեր են հայկական շոու-բիզնեսի սրտակերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք աչքի են ընկնում իրենց բնորոշ առանձնահատկություններով եւ որակներով,  եւ դրանց շնորհիվ առաջատար են իրենց ոլորտում: Այս անգամ խոսքը մեր շոու-բիզնեսի սրտակերների մասին է: Նրանք գրավում են տղաների ու աղջիկների սրտերը, հայտնվում են նրանց սենյակների պատերին, պաստառների վրա, փլեյլիստերում եւ բոլոր հնարավոր տեղերում:

Անդրե

Երգիչ Անդրեն արդեն 40 տարեկան է, բայց մնում է ամենացանկալի փեսացուների շարքում: Նա գեղեցիկ է, գրավիչ, տաղանդավոր: Անդրեն բազմաթիվ անգամներ խոսել է իր սիրավեպերի մասին: Նա իր անձնականի մասին պատմելիս երբեմն անկեղծանում է մինչեւ վերջ: Շոկային էր, երբ նախորդ տարվա մարտին երգիչը հայտարարեց, որ կարող էր 21 տարեկան որդի ունենալ, սակայն վերջինս այդպես էլ չի ծնվել: Երգիչը հարցազրույցների ժամանակ նշել է, որ դեմ չէ օտարազգի կնոջ հետ կյանքը կապել: Դե ինչ, սպասենք եւ տեսնենք, թե ով կգրավի երգչի սիրտն ու կդառնա նրա տերը ամբողջ կյանքի համար:

Էրիկ

Էրիկը շատ չի սիրում խոսել անձնականի մասին, սակայն վերջերս հրապարակեց իր եւ ընտրյալի լուսանկարը: Համենայնդեպս, կարգավիճակի փոփոխության մասին դեռեւս խոսք չկա: Նա եւս տարիներ շարունակ չի իջնում ցանկալի փեսացուների շարքից: Էրիկի սիրային երգերն էլ կարծես նպաստում են սրտակերի նրա կերպարի կերտմանը:

Վան Եղիազարյան

Շատ աղջիկներ են խելքահան լինում «Նեմրա» խմբի մենակատարի համար: Երկրպագուների զգալի բանակ ռոք խումբը սիրում են հենց Վանի համար: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ հենց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր հարցին, թե ինչ կասեր Վանը իրեն անմոռաց սիրահարված երկրպագուին, երգիչը պատասխանել էր. «Պարզապես կգրկեի նրան»:

Թամարա Պետրոսյան

Թամարան կամ, ինչպես ներկայանում է դերասանուհին, Տոման եւս ամուսնացած չէ եւ համալրում է ցանկալի հարսնացուների շարքերը: Նրա սիրտն ազատ է, բայց նա չի թաքցնում, որ ցանկանում է գտնել իր երկրորդ կեսին: Տոման առիթը բաց չի թողնում եւ հաճախ հումորներ է անում այդ թեմայով: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ կցանկանար՝ իր ամուսնությունն էլ նույնքան արագ ստացվեր, որքան իր մարմնավորած կերպարներից մեկի դեպքում դա եղավ:

Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյաններ

Քույր եւ եղբայր երկուսն էլ գեղեցիկ են ու տաղանդավոր: Նրանք երկուսն էլ, սակայն, դեռ չեն ամուսնացել եւ համալրում են սրտակերների շարքերը: Տարիներ առաջ Վլադիմիրը խոսում էր իր սիրո, չստացված հարաբերությունների, հիասթափությունների մասին, իսկ, ահա, Մարգարիտան անձնականը փակ է պահում:

Անդրե Սիմոնյան

Ռոք երգիչը իր համեստությամբ եւ առանձնահատուկ խարիզմայով գերել է բազմաթիվ աղջիկների սրտեր, սակայն պետք է հիասթափեցնենք նրանց, քանի որ Անդրեն մեզ հետ զրույցում նշել է, որ արդեն երեք տարի է՝ ընտրյալ ունի: Նրա սիրելին ապրում է Լոնդոնում: Կարգավիճակի փոփոխություն, սակայն, դեռեւս չի սպասվում:

Աննա Խաչատրյան

Երգչուհի Աննա Խաչատրյանը եւս միայնակ է: Նա գեղեցիկ է, շնորհալի, հմայիչ, սակայն ամուսնացած չէ: Նրանք, ովքեր փնտրում են կայուն կապեր, միանշանակ կարող են հույս դնել Աննայի վրա, քանի որ վերջինս հենց այդպիսի հարաբերությունների կողմնակից է:

Սեւակ Ամրոյան

Երգիչը եւս շատ սիրված է աղջիկների կողմից, սակայն վերջերս ինստագրամյան իր էջում նա հրապարակեց մի լուսանկար, որտեղ ընտրյալի հետ էր: Ու չնայած չէր երեւում, թե կոնկրետ ով է երգչի ընտրյալը, երկրպագուների սրտերը կարծես փշրվեցին: Ինչպես երեւում է, հերթական ցանկալի փեսացուն պատրաստվում է լքել չամուսնացածների շարքերը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս