
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Շոշափելի է Արամ Շահինյանի ավանդը Հայաստանում գիտության, մասնավորապես, քիմիայի, կենսաբանության և կենսաինֆորմատիկայի զարգացման գործում։ Ծանրակշիռ են նրա ծառայությունները գիտակազմակերպչական բնագավառում։
Ականավոր մաթեմատիկոս, մանկավարժ ու հասարակական գործիչ Արտաշես Շահինյանի զավակ Արամ Շահինյանն իր մեջ կրում էր հայ մտավորականին բնորոշ լավագույն հատկանիշները»: