«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանը, անդրադառնալով իր մասով քրեական գործի կարճմանը, ասաց. «Ես տեղյակ չեմ՝ կարճվել է, թե ոչ, ինձ չեն կանչել եւ նման բան չեն ասել»: Մեր այն հարցին՝ եթե իրեն առաջարկեն, որպեսզի իր մասով քրեական գործը կարճվի՝ վաղեմության ժամկետի հիմքով, ապա կհամաձայնի արդյոք,Հովահաննես Թամամյանը պատասխանեց. «Թող կանչեն, գնամ կտեսնեմ»:
«Մարտի 1»-ի գործով ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի դեմ հարուցված քրեական գործը եւ պատրաստվում է կարճել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով քրեական գործը:
Այսպիսով, ՀՔԾ-ն, մի կողմից, օգնում է նախկին պաշտոնյաներին ազատվել քրեական պատասխանատվությունից, մյուսկողմից՝ ունենում է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ մեղադրանքներն ընդունելու մասով։ Այսպիսով, ստացվում է, որ ինչ գործ հարուցել է ՀՔԾ-ն, հիմնավորված էր։