Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:
Կրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:
Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.
միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
լվանալ ձեռքերը տուն մտնելիս և սնունդ ընդունելուց առաջ,
գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ և չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: