Ինչու էր Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողով այցելել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը եղել է Ազգային ժողովում եւ քննարկում անցկացրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

«Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է շատ հարցերի: Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա դրա օրը նշանակելուց հետո կիրականացնենք մեր գործառույթները:

Այն ժամկետները, որոնք ամրագրված են, բավարար են գործընթացն իրականացնելու համար: Իրավական գործընթացներ են միայն, նշանակվում է հանրաքվե, նշանակվելուց հետո սկսում են առանձին կազմակերպական գործընթացներ:

Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, խնդիրների մասին դատողություններ անել չենք կարող»,- նշեց նա:

Մուկուչյանն ընդգծեց, թե ԱԺ-ում է եղել ավելի լայն հարցեր քննարկելու համար եւ չցանկացավ ասել՝ կան խնդիրներ այժմ հանրաքվեի իրականացման համար:




Լրահոս