Գնդակն Արարատ Միրզոյանի ձեռքում է. կդիմե՞ն Վենետիկի հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները մի քանի հարց են ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ կապված ԵԽԽՎ համազեկուցողների երեկվա այն հայտարարության հետ, որ պետք է հանրաքվեից առաջ նախաձեռնությունն ուղարկել Վենետիկի հանձնաժողովին:

Հովակիմյանը դժվարացավ այս պահին պատասխանել՝ այն կուղարկվի թե ոչ՝ ասելով, որ խմբակցությունը դեռեւս չի քննարկել հարցը: «Այն արդեն ԱԺ նախագահի տիրույթում է, քանի որ ընդունված ակտ է: Ես դժվարանում եմ պատասխանել այս պահին. ես ուղարկելու կամ չուղարկելու փաստարկների մասին չեմ կարող խոսել, քանի որ ցանկացած կարծիք կարևոր է: Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական կարծիք է, եւ պետք է ԱԺ նախագահը որոշի»,- նշեց նա:

Խոսելով այն քննադատության մասին, թե 213 հոդվածը չի կարող փոփոխվել, քանի որ իրացված է, Հովակիմյանը նշեց. «Եթե այս հանրաքվեն ընդունվի եւ տեղի ունենա այն փոփոխությունը, որը մենք առաջարկում ենք, ապա ապագայում ինչպես էլ փոփոխվի այն, չի կարող ազդել ՍԴ կազմի կամ մնացած խնդիրների վրա: Ներկայումս այն ամբողջովին իրացված չէ»:




Լրահոս