Ազգային ժողովը հունվարի 6-ին ընդունեց «Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին» որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Իսկ մինչ այդ էլ Ազգային ժողովը 36 դեմ եւ 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որպեսզի հնարավոր լիներ հարցը կարգավորել հանրաքվեով:
Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են սահմանադրական փոփոխություններով դադարեցնել մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը մեր համաքաղաքացիներից հետաքրքրվել է՝ կողմ են սահմանադրական փոփոխություններին, կմասնակցե՞ն հանրաքվեին, թե՞ ոչ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան