Պաշտոնական թվերով անցած տարի Հայաստանի, տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես՝ բեռնափոխադրումների ոլորտում, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները մեկ տարվա ընթացքում 49.6 տոկոսով նվազել են: Ըստ որոշ մասնագետների՝ բեռնափոխադրումների այս պատկերն ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները, հակառակը, ավելացել են 11.5 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 26.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.4 տոկոսով: Բացի այս, ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները, աճը կազմել է 6.9 տոկոս:
Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը զգալի մեծ է՝ 60.6 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստիրենց նպատակի դիտարկելիստեսնում ենք, որ արտահանումը ավելացել է 29.1 տոկոսով, ներմուծումը՝ 20.9 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները պակասել են 73 տոկոսով: Ի դեպ, հենց այս անկման հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը նվազել է:
Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքրթիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 12.5 տոկոս, իսկներմուծումը` 18 տոկոս:
Բացի այս, «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների աճը կազմել է 4.1 տոկոս:
Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը ներկրման մասին է, այն էլ՝կոնկրետ մեկ տեսակի ապրանքի` գազի: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարի ավելացել է:
Ս.Հ.