ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատուհաս դարձած «գազելները». 99 համարի երթուղայինի վթարի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը շարունակում է մնալ առողջության եւ կյանքի համար խիստվտանգավոր: Սա անհերքելի փաստ է: Եւ, ամենակարեւորը, հասարակական տրանսպորտի ոլորտն անհայտ ժամանակով դուրս է մնացել քաղաքապետի վերահսկողությունից:

Նկատենք, որոչ միայն քաղաքապետ Հայկ Մարությանը, այլեւ իր ղեկավարած կառույցի տրանսպորտի հարցերով զբաղվող վարչությունը՝ ի դեմս պետի ԺՊ Էդգար Գալստյանի, եւս իրավիճակին չի տիրապետում: Թե երեւանցիների ուղեւորափոխադրումը հասարակական ինչպիսի տրանսպորտով կամ ինչ պայմաններում է կատարվում, քաղաքապետ Հայկ Մարությանին, կարծես թե, չի էլ մտահոգում: Սրա ապացույցն է փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում տեղի ունեցած վթարը: Սա մի դեպք էր, որը ի ցույց դրեց ոլորտիողջ թշվառությունը:

Պարզվում է՝ ոչ ոքի չի հետաքրքրում՝ինչպես է վարորդը դուրս գալիս երթուղի: Տեղեկացնենք, որ Երեւանի Իսակով պողոտայում 99 համարի երթուղայինը բախվել էր մարդատար ավտոմեքենային, ապա՝ ծառին: Վթարի հետեւանքով 6 ուղեւոր տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վթարից հետո Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել. «Թիվ 99 երթուղու վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել:

Ըստ գործող կարգի՝ վարորդն ամեն օր՝ առավոտյան, պետք է ներկայանա երթուղին սպասարկող «դիսպետչերական» կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիրչի ստացել, զննություն չի անցել: Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումիցհետո»:

Սակայն ժամեր անց այն բժշկական կենտրոնը, որտեղստուգվել է վարորդի խմածության աստիճանը, պաշտոնապես ծանուցեց, որ վարորդը հարբածչի եղել, ինչպես պիտակավորել էր քաղաքապետի խոսնակը: Վթարված 99 համարի երթուղայինի վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել ընդամենը 0,091 մգ ալկոհոլ: Ավելին, վարորդը ասել է, որ նախորդ օրը տնական օղի է խմել:

Ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է, որ անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է: Ստացվում է, որ,ըստ գործողօրենքի, 99 համարի երթուղայինի վարորդը չի համարվում ոչ սթափ, քանի որ նրա արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ:

Հետեւաբար,ինչո՞ւ էր ստում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Իհարկե, չի բացառվում, որ նա այս հարցում իր առաքելությունն է ունեցել՝ փրկելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության դեմքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական»կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ:

Ենթակարգավար Վարդեւան Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Չի ներկայացել «դիսպետչերական» կետ, ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբեւէ խմած չի եկել աշխատանքի: Չի կարող պատահել՝ վարորդը խմած գա: Եթե խմած լինի, ապա իրենց բուժակը նշում է ուղեգրիմեջ: Ինքը բուժզննություն է անցնում: Ես էլ արտաքինից նայում եմ, նորմալ է, ուրիշ բաներ չիխոսում, իրեն լավ է պահում: Ինքը պարկում բուժզննում է անցել»: Սա, իհարկե, կարգավարի պնդումն է:

Վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց այն ողջ գործընթացը, թե ինչպես է ինքը բուժզննում անցնում ամեն օր՝ «գիծ դուրս գալուց» առաջ. «Մեզ մոտստուգում են, ճնշում են չափում ու արտաքին վիճակը.խմածություն չլինի, այդքան բան»: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը մոտեցավ նաեւ 99 երթուղայինի պարկ, որտեղ վարորդներից մեկը եւս ներկայացրեց իր՝ բուժզննում անցնելը. «Խմածությունն են ստուգում, ճնշումըու տաքությունը»:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչ գործիքով են ստուգում խմածությունը, վարորդն ասաց. «Ճնշումով… ինձ ճնշում են չափում, տաքություն, գանգատ ունես, չունեսուվերջ, իմանում են՝ խմած եմ, թե ոչ»:

Իսկ երբ խնդրեցինք ներկայացնել բուժակին, վարորդներն ասացին, որտուն է գնացել: Այսինքն՝ըստ վարորդների՝ գալիս է վաղ առավոտյան, ճնշում է չափում ուտուն է գնում:

Բայց ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց, որոչ բոլոր երթուղի սպասարկող ընկերությունները բուժակ ունեն:

«Բուժակ չկա, իսկ մեխանիկ էլ՝ կիսատ-պռատ,մինչդեռ յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է ունենա բուժակ: Ես երբ նման տնտեսություն էի վարում, բուժակներ ունեի, որոնք հերթափոխով աշխատում էին, առավոտյան բաց էին թողնում աշխատանքի, ստուգում էին ճնշումը, խմածությունը: Գործիք ունեինք, որով կարողանում էինքստուգել խմածությունը: Եթե չէին համաձայնվում մեր տեսակետի հետ, ուղարկում էինք պաշտոոնական թեստավորման,իսկ հիմա նման բան չկա,հարցին բոլորը մատների արանքով են նայում»,- նկատեց մասնագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ երթուղի սպասարկող ընկերությունները բուժակ պահելու գումար չունեն: «Փող չունեն, որ բուժակ պահեն, աշխատավարձ տան, չեն ուզում փող ծախսել, գումար են խնայում: Իսկ մեխանիկի հետ կապված՝ գուցե ֆունկցիան նորմալ չի կատարում, բայց ունեն»,- տեղեկացրեց Եղիազարյանը:

Այստեղ հարկ ենք համարում ավելացնել, որ Հայկ Մարությանը նախորդ տարվա ընթացքում հայտնել էր, որ տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, ինչի արդյունքում էապես նվազելու է նաեւ տրանսպորտային միջոցների քանակը: Կարճ ասած, տեւական ժամանակ է, ինչ քաղաքապետն ուիր թիմը երեւանցիներին խոստումներով է կերակրում, թե տրանսպորտի խնդրի լուծման պրոցեսն ընթացքի մեջ է, եւ շուտով բարելավվում կնկատենք այս ոլորտում: Այդ խոստումները, սակայն, դեռեւս օդում թողած պղպջակի էֆեկտ ունեն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս