
Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում, զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների և ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք:
Հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են զորամասի հերթապահի գործողությունները մարտական պատրաստության տարբեր աստիճանների ժամանակ և անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Ներկայացվել է ավտոհավաքակայանում տեխնիկայի ընդունման կետի բացազատման կարգը: