Նվիրվել եմ ընտանեկան կյանքին եւ ռելաքսի մեջ եմ. ե՞րբ Լայանան կվերադառնա շոու-բիզնես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերին լույս աշխարհ եկավ երգչուհի Լայանայի եւ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի որդին: Նա՝ Լայանան,Instagram-ի իր էջում հրապարակել էր ամուսնու եւ փոքրիկի լուսանկարը, որին կից գրել էր. «Պողոսյան Ռոբերտ Ռոլանդի»։

«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհուց հետաքրքրվեց՝ ինչպես է իրեն զգում տղայի մայրիկի կարգավիճակում, եւ երբ է պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես, վարել ակտիվ ստեղծագործական կյանք:

«Հիմա ամբողջովին նվիրվել եմ ընտանեկան կյանքին եւ ռելաքսի մեջ եմ: Միեւնույն ժամանակ մեծացել է պատասխանատվությունս: Ճիշտ է, պարբերաբար դուրս եմ գալիս աշխատանքի, թեպետ հիմա առանձնապես համերգներ էլ չեն կազմակերպվում:

Որդիս 14 օրական էր, երբ առաջին անգամ թողեցի նրան ուրիշի խնամքին եւ գնացի գործի: Ի դեպ, առաջին երեխայիս դեպքում ավելի ուշ եմ նրան թողելուրիշի խնամքին.այդ ժամանակ աղջիկս երեք ամսական էր: Իսկ հիմա ավելի փորձառու մայրիկ եմ: Որդիս դեռ երկու ամսական է, չեմ էլ մտածում լուրջ կարիերա անելու մասին, բայց վաղ թե ուշ անպայման պետք է վերադառնամ ոլորտ»,- ասաց Լայանան:

Նա դեռ չի գիտակցում, որ որդի է դաստիարակելու. երեխան դեռ փոքրիկ է, եւ երգչուհինչի մտածում այդ ուղղությամբ: Հարցին, թե ինչպես է վերաբերվում իր դուստրը փոքրիկ եղբորը, Լայանան պատասխանեց. «Էլինան միշտ սպասել է եղբոր ծնունդին.հիշում եմ, որ ասում էր.«Մամա՛, Ռոբերտիկը ե՞րբ է ծնվելու, սիրելու ենք, չէ՞, իրեն…»:

Հիմա էլ մոտենում է, քնքշորենսիրում, բայց նկատել եմ նաեւ, որ մի քիչ խանդում է եղբորը, ուզում է, որիրեն նախկինի պես ուշադրություն դարձնեմ, պարզապես զուտ ֆիզիկապես չեմ հասցնում նույնքան հաճախակի գրկել աղջկաս, հետը ժամանակ անցկացնել»,-անկեղծացավ երգչուհին:

Հիշեցնենք, որ հայտնի զույգը դաստիարակում է առաջնեկին՝ Էլինային։ Աղջիկը չորս տարեկան է։

Հավելենք, որ Լայանան «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք քաղաքներում: 2010թ.-ից նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:

Անի Անտոնյան




Լրահոս