«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին սահադաշտի բարելավման, գույքի ձեռք բերման, կահավորման եւ տեխնիկական վերազինման նպատակով գումար կհատկացնեն: Համապատասխան որոշման նախագիծն արդեն տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում եւ պետք է անցնի հանրային քննարկում:
Ըստ այդմ, լուսադիոդային լուսատուներ, սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքերի կոմպրեսորներ ու սարքավորումներ, երաժշտական գործիք (ռոյալ), ձայնային սարքավորումներ, լուսային սարքեր եւէլեկտրական լամպեր ձեռքբերելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կհատկացնեն 718 մլն 489 հազար դրամ: Արդեն իսկ մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվել են գնման պայմանագրեր: Ընդ որում, կան մի քանի ապրանքներ, որոնք ներկրվելու են Ռուսաստանի Դաշնությունից: