Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Հարգելի քաղաքացիներ,
Ս.թ. փետրվարի 7-ին Ռայանէյր ավիաընկերությունը հայտարարել է նոր ուղղություն՝ Երևանից դեպի Կիպրոս՝ Պաֆոս։ Առաջին չվերթը կիրականանա ս. թ. հունիսի 1-ին։ Այսուհետ տոմսերը կարող եք գնել ավիաընկերության կայքից՝ ryanair.com.
Նշենք, որ Ռայանէյր ավիաընկերությունը հայտարարել է չվերթեր դեպի Հռոմ, Միլան, Մեմինգեն, Բեռլին, Սալոնիկ, Աթենք, ինչպես նաև Պաֆոս։ Վերոնշյալ ուղղությունների միջոցով ավիաընկերությունը 2020 թվականին նախատեսում է ապահովել ավելի քան 190,000 նստատեղ:
Օդի տուրքը նոր ուղղությունների համար հանելը նպաստել է նրան, որ արդեն իսկ հայտարարվել է 13-րդ ուղղությունը: