ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ դեպք Հայկ Մարությանի կնոջ մասնակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան: Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով եւ անգամ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում: Ըստ էության, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։

Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին: Մարությանը լսել է նրանց եւ առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաեւ կնոջ հետ եւ լսել վերջինիս: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը:

Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երեւանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով: Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան եւ Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը, որը նաեւ եղել է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խորհրդականը, հանդիպել են Բեգոյանին, եւ քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս