Ինչու Հ1-ի լրագրողին մենակ թողեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 29-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության «1-ին ալիք» հեռուստածրագրի «Լուրեր»-ով եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերնագրով տեսանյութը դարձավ տարատեսակ մեկնաբանությունների ու շահարկումների առիթ:

Այդ տեսանյութին արձագանքեցին բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, Մարդու իրավունքների պաշտպանը: Եվ երկու կառույցներն էլ արձանագրել էին, թե խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Սակայն պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում վերը նշված սկզբունքի խախտման պատասխանատուն առաջին հերթին ՀՔԾ-ն է: Մի կողմ թողնելով հոդվածի բովանդակությունը` արձանագրենք, որ տարատեսակ մեղադրանքների ֆոնին ռեպորտաժի հեղինակ-լրագրող Տաթեւ Դանիելյանը թերեւս մնացել էր միայնակ եւ ինքն էր միայն արձագանքում, փորձում պաշտպանվել:

Հ1-ը պաշտոնապես չսատարեց իր լրագրողին, այնինչ ակնհայտ է, որ նրան հանձնարարել են այդ ռեպորտաժը պատրաստել, եւ, բնականաբար, հոդվածի տեքստը խմբագրվել, ստուգվել է համապատասխան մասնագետների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տաթեւ Դանիելյանն այս առնչությամբ նշեց. «Ես որեւէ մեկին չեմ դիմել օգնության համար եւ կարծում եմ՝ իմ դիմելով չէ, որ պետք է այդ օգնությունը լիներ»։




Լրահոս