Տավուշում 3 գյուղ գազաֆիկացված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշը Հայաստանի ամենագազաֆիկացված մարզերից է: Տավուշի 62 բնակավայրերից 59-ը գազաֆիկացված են, դեռեւս չեն գազաֆիկացվել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր ու Կիրանց, նաեւ Աճարկուտ գյուղերը,սակայն խնդիր է գազաֆիկացված բնակավայրերում բնական գազի բաժանորդների փոքրթիվը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբայանը փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերի բազմաթիվ բնակիչներ ֆինանսական միջոցներչունեն, որպեսզի վճարեն գազատարից դեպի իրենց առանձնատներ գազի ճյուղավորում կառուցելու ծախսը, դառնան բնական գազի բաժանորդ:

Որպես բնական գազի այլընտրանք՝ մարզպետը նշեց Տավուշում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը, նաեւ ծղոտի բրիկետների պատրաստումը: Մարզպետ Հ. Չոբանյանը նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի տարարծքում տնկված է 4,5 հեկտար լիբանանյան սոճու այգի, որիպտուղը համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունի: Նա ասաց, որ Լիբանանի սոճու այգիներն արդեն 50 տարկան են, հնացած: 2020 թվականին նախատեսվում է Բագրատաշենում տնկելշուրջ 20 հեկտար լիբանանյան սոճու այգի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս