ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւանի բնակիչներին սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում: Այս գյուղում մարդիկ անգամ հեռուստացույցով չեն հետեւում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Օթեւանի գյուղապետ Ջամալ Սալմոյանի հետ:
-Պարո՛ն Սալմոյան, Օթեւանում ի՞նչ են խոսում, ի՞նչ կարծիք ունեն Սահմանադրական դատարանի մասին:
-Դե, ի՞նչ պետք է խոսան. խեղճ ժողովուրդն ամեն մեկն իր դարդին, իր հոգսին է, սարի գլխին է ժողովուրդն ապրում, ի՞նչ պետք է ասեն: Մենակ իրենցհոգսերով են զբաղված, ժողովուրդը ի՞նչպետք է ասի:
-Չե՞ն էլ քննարկում՝ պետք է մեզ արդյոք Սահմանադրական դատարանը՝ ներկա կազմով:
-Չէ, չէ…
-Կազմը պե՞տք է փոխվի:
-Դե,ինչ ասեմ, էդ խոսակցությունը, ճիշտն ասած,չի եղել՝ փոխվի, թե չփոխվի: Իրենցչի հետաքրքրում, իրենքիրենց անասուններով են զբաղված:
-Պարո՛ն Սալմոյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եթե տեղի ունենա, կմասնակցե՞ն, թե՞ ոչ:
-Չեմ կարող ասել:
-Իսկ Դուք գնալո՞ւ եք, «այո՞» եք ասելու, թե՞«ոչ»:
-Ես ինքս էլ իմ մասով չեմ կարող ասել: Ժողովրդի վիճակը թող լավ լինի: Ի՞նչ ասեմ ես: Ես ինքս էլ հեռուստացույց չեմ նայում ու չգիտեմ, թե ոնց է եղել, ով կամ ինչ է ասել: Չգիտեմ: Ճիշտն ասած, ժողովուրդն իր հույսն ու հավատը թողել է իր վրա:
-Հեռուստացույց չե՞ք նայում, լուրերին չե՞ք հետեւում:
-Չէ, գնում եմ գործի ու գալիս եմ տուն, իմ գործերով եմ զբաղվում, էդ ա: Չեմ հետաքրքրվում քաղաքական թեմաներով:
-Գյուղապետ եք…
-Ճիշտ է, գյուղապետ եմ, բայց ես էլ եմ մարդ, չէ՞, ես էլ հազար ու մի հոգսերունեմ: Եկեք հըլը մեր գյուղի վիճակը տեսե՛ք, ժողովուրդն ինչ վիճակում է ապրում: Մերմոտ գյուղից գյուղ են երեխաներին դպրոց տանում: Ամեն առավոտ 2 կիլոմետր երեխաները էդ ցրտին, սառնամանիքին գնում են դպրոց ու 2 կիլոմետրհետ գալիս: Միայն իմ տնից երեք դպրոցական թոռունեմ, բա ի՞նչ անենք, հո առանց ուսումի չե՞նք թողնի:
Մեր գյուղում սպիտակ արջերն էլ չեն կարող մնալ, ի՞նչ սահմանադրական փոփոխություններ, բայց մենք դիմադրում ենք, ասում ենք՝ թող գյուղացին չջարդվի:
Էսա մեր վիճակը: Եկե՛ք, եկե՛քտեսեք, նկարե՛ք գյուղի վիճակը: Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի: Դժվար է շատ: Վազում եմ ամբողջ օրը. առավոտյան երեխաներին տանում եմ դպրոց, այնտեղից գալիս եմ պետական գործով եմ զբաղվում, հետո՝ տան գործերով:
Հազար ու մի խնդիր կա: Ես այդ սահմանադրական գործերին ո՛չ խառնվում եմ, ո՛չ ասում եմ՝ այո, ո՛չ էլ՝ ոչ: Ոնց ուզում են, թող անեն, միեւնույնն է, ինձանից ոչինչ կախված չէ, քո՛ւր ջան:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը