Ես քաղաքական գործերով չեմ զբաղվում. Արա Բաբլոյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը փետրվարի 6-ին ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարում:

ArmLur.am-ը ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, հանրաքվեի հնարավոր անցկացմանը և ինչպիսի լուծում է տեսնում Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար:

«Այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքը կհայտնեմ մոտակա ժամանակներում»,- կարճ պատասխանեց Արա Բաբլոյանը:

Վերջինս հավելեց, որ ինքն այս պահին զբաղվում է ոչ թե քաղաքական, այլ առողջապահական գործերով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս