Եթե հանրաքվեն անցկացվի արդարության սկզբունքով, ապա կողմ եմ. Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում Սահմանադրական փոփոխությունների նախագծին, հանրաքվեի հնարավոր անցկացմանը և ինչպիսի լուծում է տեսնում Սահմանադրական դատարանի ճգնաժամը հաղթահարելու համար:

«Եթե հանրաքվեն անցկացվի արդարության սկզբունքով, ապա կողմ եմ, որովհետև գիտենք, թե նախկինների օրոք ինչպես էին նշանակվում: Հիմա թող ժողովուրդը որոշի»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Հարցին՝ ինչպես է գնահատում ներկայիս իշխանության աշխատանքը, Տիգրան Կարապետյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հավանում է:

«Ի վերջո հեղափոխությունից հետո պատժվեցին ոմանք, բայց ապագա չեմ տեսնում այս իշխանություններին, քանի որ ընդդիմությանը չեն ներգրավել քաղաքականության կառավարման մեջ. ոչ մի ընդդիմադիր ուժ չկա. եթե այսպես շարունակվի, անխուսափելի է նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Ազգային ժողովը փետրվարի 6-ին ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս