Ես դրական եմ վերաբերվում և կողմ եմ, որպեսզի մեր երկրում տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ: Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին` այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը:
Դերասանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կողմ է հանրաքվեի անցկացմանը, և ինքը անձամբ մասնակցելու է:
«Այո է իմ ձայնը: Կողմ եմ, որ Սամանադրական դատարանի անդամները որոշվեն հանրաքվեի միջոցով »,-հավելեց Հովհաննես Ազոյանը:
Նշենք, որ Ազգային ժողովը փետրվարի 6-ին ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մաիսն որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարում:
Լիդա Եղիազարյան