Ադրբեջանում այսօր լռության օր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այսօր լռության օր է: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ խորհրդարանի ցրման առաջարկով հանդես եկավ իշխող մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ խորհրդարանն այլևս չի համապատասխանում երկրի նախագահի վարած քաղաքականությանը:

Վաղը կայանալիք ընտրություններին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ օրենսդիր մարմնի 125 մանդատի համար պայքարում են ռեկորդային թվով թեկնածուներ՝ 1315: Նրանցից մոտ 250-ն առաջադրվել է 19 քաղաքական կուսակցությունների կողմից, մնացածը՝ ինքնառաջադրմամբ կամ ընտրողների նախաձեռնող խմբերի կողմից:




Լրահոս