Զգուշացում․ Դիլիջանի թունելը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Դիլիջանի թունելը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

Փակ են նաև Գյումրի-Բավրա, Գյումրի-Սպիտակ, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը դժվարանցանելի են:

Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է: Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:




Լրահոս