Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները փետրվարի 5-ին խուզարկեցին Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակարաններից մեկը՝ հայտնաբերելով թմբուկավոր ատրճանակ։
Հրազենը լիցքավորված էր 5,6 մմ տրամաչափի 9 փամփուշտով։ Բնակարանում հայտնաբերվեց նաև նույն տրամաչափի երեք փամփուշտ։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։