ՏԵՍԱՆՅՈւԹ. Խախտումներ, ծեծկռտուք. ինչպես են անցել ընտրություններն Ադրբեջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ադրբեջանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ էին: Ընտրություններն անցել են բավականին մեծ խախտումներով, եւ դա արձանագրվել է նաեւ դիտորդների կողմից:

«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել ենլրագրողների աշխատանքը, հարձակվելնրանց վրա, ջարդել տեսախցիկները, դուրս հանելընտրատեղամասից:

Մի շարք խախտումների մասին հաղորդել է նաեւ «Մուսաֆաթ» կուսակցությունը, այդ թվում` իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասում չեն թույլատրել ներս մտնել: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել:

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի 125 մանդատների համար պայքարի մեջ են մտել 1314 թեկնածուներ: Ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով:




Լրահոս