
Ինչպես արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման։
Բնակիչների պնդմամբ՝ ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:
«Ոստիկանությունը գալու է մեզ նեղի, մենք էլ սուսուփուս ձեններս կտրենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները:
Ի դեպ նշենք, որ Երևանի քաղաքապետ մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել էր, որ Մալաթիա-Սեբաստիայում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն։
Ինչը Երևանի ԲՀԿ ավագանու Արմեն Ներսիսյանի հետ զրույցում հաստատում են նաև բնակիչները:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան