Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն նշանակել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի օրը: Ըստ այդմ, այն կկայանա ապրիլի 5-ին:
Եվ հետաքրքիր է, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝
1) հանրաքվեի դրված հարցի տեքստը,
2) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը,
3) հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի բացատրական զեկույցը»:
Եվ սա այն դեպքում, երբ երկրորդ կետը հնարավոր չէ իրականացնել, քանի որ Սահմանադրական դատարանի կարծիքը վկայող որեւէ փաստաթուղթ լինել չի կարող: