![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/85011749_141611736906833_9117991595453448192_n.jpg)
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի՝ Զանգերի հատվածում բուք է։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի ևԳորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյանց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: