
Այս պահին Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները բողոքի ակցիա են անում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բնակիչների բողոքն ընդդեմ «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման է։
Բանն այն է, որ ճանապարհը բնակելի տարածքի հարևանությամբ է կառուցվում։
«Մեր մուտքն ու ելքը փակում են: Մենք դիմում ենք վարչապետին, քաղաքապետին: Մի տարվա քննարկումները ոչինչ չտվեցին»,- ասում են ակցիայի մասնակիցները:
Ի դեպ, բնակիչներից մեկի փոխանցմամբ՝ փոխքաղաքապետը նրանց երաշխիք է տվել, որ ճանապարհը չի քանդվի, քանի դեռ ընդհանուր որոշում չկա բնակիչների հետ: