Armenian text to speach

Երևանյան 10 երթուղայիններ չեն աշխատում. ինչու են վարորդները գործադուլ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի աշխատանքի դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարորդները պահանջում են լուծել քաղաքում առկա խցանումների, Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:

«Առավոտյան ժամը 6:50-ին շարժվում եմ և ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեմ հասցնում գիծ դուրս գալ: Իմ երթուղին ձգվում է Շարուրի փողոցից մինչև Էրեբունի-Մասիվ, ընդհանուր առմամբ 12 կմ, սակայն անգամ այդքան հատվածում մի շարք խնդիրներ կան»,- նշեց վարորդներից մեկը և հավելեց, որ խցանումների պատճառով իրենք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:

Վարորդների խոսքով՝ առանց այն էլ օրվա պլանը թանկ էր, այժմ ևս 1500 դրամով թանկացել է։

Բանացությունների արդյունքում վարորդները համաձայնվել են ևս մեկ շաբաթ աշխատել՝ նշելով, որ եթե մեկ շաբաթում խնդրին լուծում չտրվի, ուղիղ մեկ շաբաթ անց՝ այս օրը կրկին հավաքվելու են։




Լրահոս