Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացավ Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց հարավկորեական արտադրության «Մակաբույծը»:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Ռենե Զելվեգերը՝ «Ջուդի» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց «Ջոկեր» ֆիլմի գլխավոր դերակատար Խոաքին Ֆենիքսը :
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում սպասված արձանիկին արժանացավ «Մակաբույծը» ֆիլմի ռեժիսոր հարավկորեացի Պոն Ջուն Հոնը:
«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հիլդուր Գուդնադոտիրը՝ «Ջոկեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար:
Հարավկորեական «Մակաբույծը» ֆիլմը ճանավեց հաղթող նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում լավագույնը՝ «1917» ֆիլմն է:
«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթեցին Մայք Մաքասքերը և Էնդրյու Բաքլերը «Ford-ն՝ ընդդեմ Ferrari-ի» աշխատանքի համար:
«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում արձանիկի արժանացավ՝ «1917» ֆիլմի օպերատոր Ռոջեր Դիքինսը:
«Լավագույն ձայնային մոնտաժի» համար՝ Սեմ Մենդեսը կրկին «1917» ֆիլմի համար:
«Լավագույն դիմահարդարման և վարսահարդարման համար» մրցանակի արժանացան «Սկանդալ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմից՝ Քաձու Հիրոն, Էնն Մորգանը և Վիվիան Բեյքերը: