![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/15813263045226-scaled.jpeg)
Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափեցին հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:
Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձան Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:
Գործընկերները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի շուրջ: