Կարկառուն ՀՀԿ-ականը կփոխարինի՞ Վահագն Վերմիշյանին. ինչ է կատարվում Քաղաքաշինության կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործով բացահայտումների շղթան օր օրի շարունակվում է:

Այսօր նա երկամսյա կալանքի տակ առնվեց, իսկ ավելի ուշ մամուլում հրապարակումներ եղան, որ այս ամենի պատճառ դարձած «վաստակավոր շինարարը» Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանն է։

Ինչպես հայտնի է՝ վաստակավոր շինարարի կոչում տալու համար կաշառք վերցնել է եղել Վերմիշյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու շարժառիթը:

Մինչ իրավապահները զբաղվում են դեպքի հանգամանքները բացահայտելով, քննության շահերից ելնելով Վերմիշյանին պահում են փակի տակ, իսկ վարչապետը կատարվածը որակում է Երրորդ հանրապետության ամենաբարձրաստիճան ձերբակալություն, Քաղաքաշինության կոմիտեում անմեկնելի դեպքեր են զարգանում:

Դեռևս մի շաբաթ չի անցել Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից, սակայն ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ կոմիտեում նրան տեղապահ են փնտրում:

Մասնավորապես, Կոմիտեի նախագահի պաշտոնում ինքնաառաջադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ-ի օրոք Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ղուլարյանը:

Ավելին, նա շտապում է հայտարարել, որ նախագահի պաշտոնը հենց ինքն է զբաղեցնելու: Թե ինչ հիմքերով է Ղուլարյանն այդքան վստահ է իր խոսքերում, դեռևս հայտնի չէ, սակայն նա համոզմունքը բացատրում է իջևանցի լինելով: Ասել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացին լինելը նրան ներքին վստահություն է հաղորդել:

Համենայն դեպս, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականը, ով բարձր պաշտոնի է արժանացել նոր Հայաստանում, իր վերադասի «ընկնելուն պես» շտապում է գրավել աթոռը:

Տավուշի երբեմնի ամենաերկարակյաց մարզպետը, ապա նաև Իջևանի քաղաքապետը միանշանակ ՀՀԿ-ի օրոք տարաբնույթ պատմություններ կիզակետում է հայտնվել:




Լրահոս