Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր
դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունները նկատելիորեն
նպաստում են նաև մայրաքաղաք Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Հայկ Մարությանը կարևորել է
«կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երևանի և Շվեդիայի քաղաքների միջև համագործակցության ներուժը:

Իր հերթին դեսպան Թիդեստրյոմը արձանագրել է, որ Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններն աննկատ չեն մնացել
Սթոքհոլմում, ինչը լավատեսության հիմքեր է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար, այդ թվում՝
համայնքային մակարդակում:




Լրահոս