ՔՊ նիստում քննարկվել է նախընտրական շտաբ ձևավորելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստին մասնակցել են նախարարներ Հակոբ Արշակյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ քննարկվել է նախընտրական շտաբ ձևավորելու հարցը: Պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ առաջիկայում կտրվեն հետաքրքող հարցերի պատասխանները:

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։




Լրահոս