Կիրակի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին որոշումը: Ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2020 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Սարգսյանի հայտարարությունը երջանկացրեց իշխանություններին, իսկ ընդդիմախոսները շտապեցին հայտարարել, որ սա հակասահմանադրական քայլ է, ավելին՝պետք է քայլեր ձեռնարկել՝թույլ չտալու հանրաքվեի կայացումը:
Երեկ«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ, որը հանրաքվեի ջատագովներից է: Փորձել ենք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլհակյանից (որը, պարզվում է, կիրակի օրերին էլ է աշխատում) պարզել, թե ինչքայլեր են ձեռնարկել հանրաքվեի կազմակերպման համար:
-Տիկի՛ն Ջուլհակյան,«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մա՝սի համաձայն «Տեղամասային կենտրոնումպետք է լինեն հանրաքվեի դրված հարցի տեքստը, ինչպես նաեւ հանրաքվեի դրված իրավական ակտի՝ նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը. եթե նման որոշում չկա, ի՞նչ է ներկայացվելու այդ օրը:
-Մենք որեւէ խախտում չենք արել, այս Սահմանադրական դատարանը չի կարող այս հարցը քննել նախ եւ առաջ նրա համար, որիրենքունեն անհնարինություն այդ հարցը քննելու համար, որովհետեւ անմիջականորեն դա իրենց է վերաբերում:
-Բայց դա նշանակում է, որ Դուք խախտում եք կատարել,ու հանրաքվեի իրականացումն արդեն անօրիանական է:Ըստօրենքի՝ իշխանությունները պարտավոր էին դիմել Սահմանադրական դատարան:
-Չէ, ես բացատրեցի,որ հնարավոր չէ ունենալ իրենց դիրքորոշումը՝ անկախ իրենց անօրինական լինելուց.անձը չի կարող իր գործով դատարան հանդիսանալ: Սահմանադրական դատարանի 7 անդամը ունի անհնարինություն այդ գործըքննելու, քանի որիրենքիրենց դատավորը չեն կարող լինել: Դա Հին Հռոմեական իրավունքից մինչեւ այսօր գործող սկզբունք է եւ անխափան սկզբունք է: Դա կլինի անաչառության խստագույն խախտում, չի կարող մարդը անաչառ լինել իրեն վերաբերող գործըքննելիս, հետեւաբար տեխնիկապես նույնիսկ անհնար է ուղարկել նրանց, որիրենք այդ հարցը քննեն: Այնտեղ երկու անձ կա, որ կարող է անաչառ քննել, բայց երկու ձայնը բավարար չէ այդ որոշումը կայացնելու համար. այնտեղ առնվազն 5 ձայն պետք է լինի ընդհանրապես նման եզրակացություն կամ որոշում կայացնելու համար: Այնտեղ 7-ը ունեն շահերի բախում:
-Հանրաքվեի «ՈՉ» շտաբը,ըստ Ձեզ, մե՞ծ է լինելու, այսինքն՝«ԱՅՈ»-ին հակակշի՞ռ է լինելու, թե՞ոչ:
-Չեմ կարող ասել, ցույց կտա ժամանակը:
-Քննարկումներ, հանդիպումներ այլ քաղաքական ուժերիհետ նախատեսվա՞ծ է, ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում՝ «ԱՅՈ»-ի շտաբի ձեւավորման հետ կապված:
-Դեռեւս այդ հարցը չենք քննարկել: Որոշումը նոր է կայացվել, առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի, կպարզվի, որի մասին մենք կտեղեկացնենք:
-Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է նաեւ, որ հանրության համար այդպես էլ անհասկանալի է մնալու, թե ինչի համար են իշխանությունները ցանկանում հանրաքվե անցկացնել, քանի որ երբեւէ չեն առնչվել Սահմանադրական դատարանի հետ: Դուք մտավախություն չունե՞ք, որ հանրությունն անգամ հանրաքվեին չի մասնակցի:
-Հանրությունը ոչ միայն շատ լավ գիտի, թե մենք ինչու ենք գնում հանրաքվեի, այլ նաեւ վաղուց պահանջում է այդ հարցի լուծում,ու ես կարծում եմ, որ հանրությունը շատ ուրախ է, որ հենց իրենց է տրվելու, իրենց է ընձեռվելու հնարավորություն, որ հարցին տան լուծում:
-Կարծիք կա, որ իշխանությունը ընդամենը բյուջեում մեծ բեռ է ավելացնում ֆինանսական առումով:
-Ընդդիմությունը այդ ելքերը կարող էր առաջարկել վերջին ամիսների ընթացում, քանի որ մենք ամիսներ շարունակ է՝ այս հարցը քննարկում ենք, եւ կարծում եմ,որ ընդդիմության պատասխանատվությունն է նաեւ նման իրավիճակներով ելքերի շուրջ առաջարկներ անել: Այդ առաջարկները չեն եղել, եւ մենք շարժվել ենք մեր առաջարկած տարբերակներով: Ուղղակի ասել՝ սա ճիշտ է, սա սխալ է. շատ հեշտ է նման բաներ ասելը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ