Ալեն Սիմոնյանի ղեկավարած հանձնաժողովին այլընտրանք ստեղծեցին. ինչու են դժգոհ փոխնախագահի աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ  խորհրդարանում կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի ձեւավորման մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռեւս փետրվարի 4-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ենթահանձնաժողովի անդամ են ընտրվել ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովն ուլոռեցի Արամ Խաչատրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից՝ Էդուարդ Բաբայանը, իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ Էդվարդ Անդրեասյանը:

Ըստ մեր տեղեկությունների, նիստի ժամանակ նախ ընտրվել է ենթահանձնաժողովի նախագահը, այնուհետեւ հաստատվել են ենթահանձնաժողովի անդամների թիվնու անունները, որիցհետո օրակարգում եղել է մեկ հարց, որը վերաբերել է միգրացիոն ծառայություններին. այն կարճ քննարկվել է,ուորոշվելէ հաջորդ նիստերում շարունակել:

Հիշեցնենք, որ Աժ-ում այս պահին էլ գոյությունունի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով, որի ղեկավարը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է: Վերջինս փետրվարի 4-ին մեզհետ զրույցում հայտարարել էր, թե տեղյակ չէ, որ նման ենթահանձնաժողով է ստեղծվելու, ավելին՝ հավելել էր, թե,իր կարծիքով, նման ենթահանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա:

Փաստորեն, ստացվում է, որ կար: Իհարկե, նորմալ է, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները ՀՀ ԱԺ-ում շատ են կարեւորում ուստեղծել են երկրորդ կառույցը խորհրդարանում, որը կխորացնի հարաբերությունները դաշնակից ՌԴ-ի հետ: Բայց այս ամենում ուշագրավ է այն, որ խորհրդարանում արդեն իսկ կար Սիմոնյանի գլխավորած հանձնաժողովը, ու ստացվում է, որ խորհրդարանի ղեկավարությունը դժգոհ է նրա ղեկավարած հանձնաժողովի աշխատանքներից,այն համարում է անպտուղ, դրա համար ստեղծել է այլընտրանք, որպեսզի ավել ակտիվ գործունեություն ծավալեն խորհրդարանի ձեւաչափով:

Կտա արդյոք ցանկալի արդյունք այս ենթահանձնաժողովը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց փաստ է՝ եթե սա էլ վատ աշխատի, ապա իշխանությունները ստիպված կլինեն երրորդ մարմին ձեւավորել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որոչ մի կերպ հայ-ռուսական հարաբերությունները չեն ջերմանում,խոսքերից այն կողմչի անցնում գործը:՝

Նյութը ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս