ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Շերիֆը՝ իր հարցաքննության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մամուլում հրապարակվել էր «Մարտի 1»-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Գրիգորի Գրիգորյանի՝ Շերիֆի ցուցմունքը:

«Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրեն կանչել են ՀՔԾ՝ հարցաքննության:

Ի պատասխան՝ Գրիգոր Գրիգորյանը հայտնեց. «Այն,ինչ հրապարակվել է, դա իմ՝ 2008 թվականի տված ցուցմունքն է, եւ այն էլ՝ այդ ցուցմունքից հատվածներ են հրապարակվել»: Մեր հարցին՝ իրեն հեղափոխությունից հետո՝ 2019, 2020 թվականներին,ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել արդյոք, Գրիգոր Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չեն հրավիրել»:




Լրահոս