ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չպետք լինի «ոչ»-ի ճամբար. ԼՀԿ-ն ձեռնպահ է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Աժ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու ՈՉ -ի քարոզարշավին և առհասարակ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց ձեռնպահ մնալ և չմասնակցել ՈՉ-ի քարոզարշավի:

Ավլի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները որոշում են կայացրել հանրաքվեի ժամանակ ոչ մի կերպ դիրքորոշում չներկայացնել՝ ո՛չ լինել ԱՅՈ-ի շտաբից, ո՛չ ՈՉ-ի շտաբից:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն որոշել է չեզոք մնալ եւ չմասնակցել քարոզարշավին: Այսինքն՝ երբեմնի իշխանական ուժը «ոչ»-ի քարոզարշավին չի մասնակցելու:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս