Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չասաց պարգեւատրման չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը 2019 թվականին գրավոր հարցումով դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ պարզելու, թե անցյալ տարի որքան գումարով են պետական բյուջեից պարգեւատրվել Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եւ անձամբ մարզպետ Չոբանյանը:

Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ 2019թ. Տավուշի մարզպետարանի աշխատողները պարգեւատրվել են ավելի քան 78 միլիոն դրամի չափով, սակայն նշված չէ, թե ինչքան գումարով է պարգեւատրվելկոնկրետ մարզպետը: Փետրվարի 7-ին Երեւանում մարզպետ Հ. Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նրան հարցրեց, թե ինչքան է կազմում նրա աշխատավարձը, 2019թ. նա ինչքան գումարով է պարգեւատրվել: Իր պատասխանում մարզպետը շրջանցեց իրեն վերաբերող հարցերը՝ ասելով. «Անկեղծ ասած, ես չեմ կարող կոնկրետ ասել, թե ես ինչքան եմ պարգեւատրվել, որովհետեւ ես թիվն ուղղակի չեմհիշում: Դա կարող եք դիմել, պաշտոնապես կտանք, մեր հայտարարագրի մեջ էլ դա կլինի: Այո, այդ թեման շոշափվել է, եւ մարզպետարանը եւս որոշակի սկզբունքով փորձել ենք հնարավորինս որոշակի սկզբունք կիրառել, մենք մարզպետարանում ամսական գնահատման համակարգ ենք կիրառում, որպեսզի դա մարզպետի կողմից միակողմանի որոշումչլինի, այլեւ գնահատման համակարգը եւս ազդի, որպեսզի պարգեւատրումները լինեն գոնե հնարավորինս արդար:

Երկրորդ սկզբունքը կիրառվել է այն, որ տեխնիկական անձնակազմը միշտ ստացել է 100 տոկոսով, որովհհետեւ նրանց աշխատավարձերը իսկապես ցածր են.դրանք հավաքարարներն են, վարորդները:

Երկրորդ սկզբունքը, որմենք կիրառել ենք պարգեւատրումների մեջ, դա է եղել, եւ ես կիսում եմ այն տեսակետը. որպեսզի մենք կարողանանք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենանք, մենքպետք է վարձատրման հնարավորություններ ունենանք: Այո, դեռեւս մենք հեռու ենք պրոֆեսիոնալ անձնակազմ ունենալու հնարավորությունից, բայց մենք օրեցօր, ամիս-ամիս գնում ենք դրան:

Եվ ես համոզված եմ, որ առաջիկայում նաեւ կառուցվածքային փոփոխություններիներքո մարզպետարանի ընդհանուր պրոֆեսիոնալիզմի առումով էական փոփոխություններ կլինեն, ի նկատի ունեմ նաեւ նոր մարդկանց ներգրավմամբ, որոնքոր կուժեղացնեն մարզպետարանը:Ինչպեսնշեցի, նաեւ 2019թ. ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից մենք շատ կարեւորել ենք նաեւ հարակից հարթակների օգտագործումը, եւ այսօր,ըստ էության, մեկ տասնյակից ավելի մասնագետներ ներգրավված են մարզպետարանի աշխատանքներում, որոնք ուղղակի մարզպետարանի աշխատողները չեն համարվում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել ենքայդպիսի հնարավորություն ստեղծել»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս