Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն շրջանցել է ՀՀ Շիրակի մարզի Վարդաքար գյուղը: Վարդաքարցիներին այս օրերին հետաքրքրում է միայն իրենց ցանած ցորենի ապագան: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարդաքարի գյուղապետ Գալուստ Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, վարդաքարցիներն ի՞նչ են մտածում սահմանադրական փոփոխությունների մասին:
-Դեռ չեն սկսել քննարկել, մարտին զանգե՛ք (ծիծաղում է-Ս.Հ.): Երեւի նոր-նոր, քիչըմ թեթեւի մեջ իմացել են, թե ինչ է կատարվում: Էհ, Սահմանադրությունից ի՞նչ կհասկանան որ: Գեղի 80-90 տոկոսը չիդե՝ Սահմանադրությունն ինչ է, ինչ չէ, ինչ էրած է: Գյուղացու ինչի՞ն է պետք, սահմանադրական փոփոխությունը լինի, սալյարկե՞ն պետք է ավելանա, պարարտանյո՞ւթը պետք է ավելանա, իրեն ի՞նչ է պետք, կամ մրսած ցորեննե՞րը պետք է տաքանան, սառեց թափավ: Կոնկրետ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, կուզեն՝ զբաղված լինեն, բայց չեն էլ հասկանա՝ Սահմանադրությունն ինչ է, ու դրա մեջ ինչ կա փոփոխելու:
-Այնուամենայնիվ, հանրաքվեին կմասնակցե՞ն:
-Շատ մասնակցություն չի էղնի, բայց էն մասան սովորականի պես գլուխը կախ կհելնի կասի՝ «այո», ուկիջնի ցած: Մեր գյուղումՆիկոլ Փաշինյանին հավատացողներ կան, նա այստեղ ֆանատներ ունի: Իրենք հավատում են ու կգնան կմասնակցեն: Եթե իրենց ասես՝ Մեղրիում է լինելու, կգնան կհասնեն Մեղրի: Բայց մարդիկ այսօր ժամանակ չունեն. գյուղի 90 տոկոսըմոլորել է, թե իրենց վարկերն ինչըղպետք է փակեն: Ուղիղ 95 տոկոսը 3-4 վարկային կազմակերպություններին վարկ ունի, իրենցչի էլ հետաքրքրում ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ էլ սահմանադրական փոփոխությունները:
-Իսկ Դուք՝ որպես գյուղապետ, գնալո՞ւ եք, «այո՞» եք ասելու, թե՞ «ոչ»:
– Ժամանակը գա՝ տեսնենք: Դե, մենք պարտավոր ենք գնալու, կգնանք ումեր տեսակետը կհայտնենք:
-Որոշե՞լ եք՝ «այո» եք ասելու, թե «ոչ»:
-Ճիշտն ասած, չեմորոշել: Ասելու շատ բան կա, բայց, դե, կարող է չկրնանք ասենք կամ չուզանանք ասենք, գլուխներս չցավա էլի անկապ տեղը (ծիծաղում է-Ս.Հ.): Բայց մարդկանց չեմ ուղղորդելու. ինչպես կուզեն, թող վարվեն:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը