ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին այլ նախագիծ էր ներկայացվել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում ավտոտնակների քանդման աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ ՙՀյուսիս-հարավ՚ ավտոճանապարհի կառուցման։ Բնակիչների պնդմամբ՝ ավտոճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար:

Երեկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, ըստ որի՝ Մալաթիա-Սեբաստիայում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում Բաբաջանյան փողոցի բնակիչները՝ 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։

Մամուլի խոսնակի հայտարարության հետքերով այսօր առավոտյան ArmLur.am-ը հանդիպեց ավտոտնակների սեփականատերերի հետ եւ հետաքրքրվեց ՝ արդյոք ստացել են փոխհատուցում, եւ որքան է այն կազմել: Մեզ հետ զրույցում Բաբաջանյան փողոցի բնակիչ Մեսրոպ Մուրադյանը հիշեց, որ ստացած փոխհատուցումը կազմել է ավելի քան 2 մլն դրամ: Իսկ մեկ այլ բնակիչ փոխանցեց, որ ավտոտնակի համար իրեն տվել են 5000 դոլարի չափով փոխհատուցում:

Բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ, որ իրենց փոխհատուցում տալու ժամանակ ներկայացրել են այլ ծրագիր, որի հետ իրենք համաձայնվել են: Սակայն երեկ տեղեկացել են, որ քաղաքային իշխանությունների ծրագրերը փոխվել են:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս