
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ թողարկվել է 9.1 միլիոն հատով կամ 34 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, որը ապահովել է 25.3 միլիարդ դրամով կամ 22.4 տոկոսով ավել առեւտրաշրջանառություն:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր նրանց ովքեր տրամադրում են ՀԴՄ կտրոն: